Category Archives: Քրեական

Ձերբակալություն՝ լեզվաբանի ամուսնու սպանության գործով

Եղիշե Խաչատրյան ի սպանության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Ե. Խաչատրյանին սպանելու կասկածանքով: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական…

«Զինված հանցախմբի» գործով տասը նոր վկաներ են ներգրավվել. ինչո՞ւ է ֆինանսավորողը շարունակում ազատության մեջ մնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում հանցավոր խմբի գործով սայլը տեղից չի շարժվում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ տեւական ժամանակ է, ինչ նախաքննություն իրականացնող մարմինը, ի դեմս ազգային անվտանգության ծառայության, միայն երկարացնում է այս գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, բայց որպես այդպիսին որեւէ քննչական գործողություն չի իրականացվում:…

Քաղաքացին հաղորդում է տվել հարկային ծառայության աշխատակիցների դեմ

Քաղաքացի Էդգար Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝  Էդգար Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. մայիսի 21-ին՝ ժամը…

Լեւոն Զուրաբյանի ու Ֆլեշի Բարսեղի տնից գողություն կատարողները բերման են ենթարկվել

Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, Երեւանի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Շահեն Գասպարյանին եւ Երեւանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երեւանում եւ հանրապետության մի…

Հայկ Խանումյանը դժգոհ է քննության ընթացքից

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը դժգոհ է իր առեւանգման եւ ծեծի փաստի առթիվ հարուցված գործով քննության ընթացքից: Իր դժգոհությունը պատգամավորը հայտնել է գործով քննչական խմբի ղեկավարին: Այսօր նա այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ իմ գործով քննչական խմբի ղեկավարին հաղորդեցի բանավոր դժգոհությունս քննության պասիվության վերաբերյալ: Չնայած մեծաքանակ փաստական…

Պաշտոնյաներ են ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի  քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեի…

Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով 2 հոգի էլ կալանավորվեցին

58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու)  սպանության գործով հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը, որոնք հունիսի 12-ի գիշերը, ժամը 4-ին, ներկայացել էին ոստիկանություն, արդեն կալանավորվել են: Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ…

«Վանոյի Արտակ»-ը երկու ամսով կալանավորվել է

Արտակ Գալստյանը` Վանոյի Արտակը, երկու ամսով կալանավորվել է: Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ըդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:  Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Գալստյանը ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կասկածվում է 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյաի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր…

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները քաղհայց ներկայացրեցին ընդդեմ Ռուսաստանի

Գյումրիի ռուսական ռազմաբազայում ընթանում էր Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները քաղհայց են ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի: Փաստաբան Արամազդ Կիվիրյանը կարճ ներկայացրել է կատարված հանցագործությունը, որ սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Հասցվել է ոչ նյութական վնաս, խախտվել է ՄԱԿ կոնվենցիայով սահմանված կյանքի իրավունքը: Նրա խոսքով, Ռուսաստանը`…

Պերմյակովի դատը կլինի ռուսական ռազմաբազայում. դատավորը որոշումը կայացրել է

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործը կքննվի ՌԴ 102-րդ ռազմաբազայում: Նման որոշում է դեկտեմբերի 9-ին կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանը, որի վարույթում էլ գտնվում է գործը: Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ դատական առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 18-ին: Ըստ մեղադրական եզրակացության՝ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ…