Օրվա արխիվ: 06.12.2017, Չորեքշաբթի

Important

Առաջիկայում հնարավոր չի լինի ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովի հանձնումը Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ` արտահանձնման գործընթացը կասեցվել է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի շահերի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի դատախազությունը, հաշվի չառնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը, փորձել է արտահանձնել նրան Ռուսաստանի Դաշնությանը։ Մինչդեռ եվրոպական կոնվենցիան հստակ սահմանում է, որ անձի արտահանձնումն այլ պետությանը արգելվում է, եթե նրա առողջական վիճակը բավարար չէ, որպեսզի նա հանձնվի այլ պետությանը: «Իսկ իմ պաշտպանյալ Խաչատուրովի առողջական վիճակն այնքան վատ է եղել, որ նա չի կարողացել անգամ ներկայանալ դատական նիստերին։ Բայց այս ամենը մեր դատախազությունը հաշվի չի առել և որոշել է, որ Խաչատուրովի առողջությանը վտանգ չի սպառնա ՌԴ տեղափոխման ընթացքում: Նշեմ նաև, որ այս որոշումը կայացվել էր այն պայմաններում, երբ մեր պետական մարմինների և բժշկական հաստատությունների կողմից տրվել էին գրություններ, որ նրան հնարավոր չէ տեղափոխել ՌԴ ոչ ցամաքով, ոչ օդով։ Բայց դատարանը դռնփակ նիստ է արել՝ առանց փաստաբանի, չի թույլատրել, որ դատավարությանը մասնակցեն մեղադրյալի ազգականները, ԶԼՄ ներկայացուցիչները»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրենց հաջողվել է Խաչատուրովի արտահանձնումը կանխել միայն ՄԻԵԴ որոշման արդյունքում: «Մենք նախապես ՄԻԵԴ էինք դիմել, ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, որպեսզի անհապաղ նրա հանձնման գործընթացը կասեցվի, որի արդյունքում էլ Սուրեն Խաչատուրովը ազատության մեջ պետք է հայտնվի, քանի որ պահման առավելագույն ժամկետը լրանում է դեկտեմբերի 11-ին: Եթե քաղաքացու հանձնումը չի կատարվում, ինչը եղել է այս գործով, պետք է կալանավորված քաղաքացուն ազատ արձակել»,-նկատեց Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատուրովը երկար ժամանակ ընտանիքի հետ բնակվել և աշխատել է Ռուսաստանում։ Աշխատանքի բերումով նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ի պաշտոնե վերահսկողություն է իրականացրել այլ անձանց, այդ թվում նաև ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմայիլովի օբյեկտների նկատմամբ և այդ ժամանակ բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել նրա օբյեկտում։ Իսմայիլովը դրանք չբացահայտելու համար փորձել է հաշվեհարդար տեսնել Խաչատուրովի նկատմամբ, ապա նաև նրա կնոջ նկատմամբ է հաշվեհարդար տեսել, որի վերաբերյալ ՌԴ-ում հարուցվել է քրեական գործ։ Այնուհետև Իսմայիլովը Սուրեն Խաչատուրովին սպառնացել է, որ քրեական հետապնդում կսկսի նաև նրա նկատմամբ: Այդպես էլ եղավ։ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետախուզում սկսվեց, որից հետո նա, հասկանալով, որ Ռուսաստանի իշխանությունների կամայականություններից չի կարող պաշտպանվել, լքել էր Ռուսաստանի տարածքը և առողջական լուրջ խնդիրներով տեղափոխվել Հայաստան։ Տեղափոխվելուց հետո նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նա կալանավորվել էր և 8 ամիս է՝ անազատության մեջ է։

44 total views, no views today

44 total views, no views today Երեկ ԱԺ-ում քննարկվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը խորհրդարան էին ներկայացրել պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Գալուստ Սահակյանը, Վահե Էնֆիաջյանը և Աղվան Վարդանյանը: Այս պատգամավորները առաջարկում են օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: Հայաստանից դուրս…

Important

ՄԻԵԴ-ը կանխել է դատախազության սխալը. քաղաքացին չի արտահանձնվի և ազատ կարձակվի

38 total views, no views today

38 total views, no views today Առաջիկայում հնարավոր չի լինի ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովի հանձնումը Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ` արտահանձնման գործընթացը կասեցվել է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի շահերի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի դատախազությունը, հաշվի չառնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը,…

Important

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները քվեարկելու են ազատ՝ ով ինչպես կկամենա։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ օրինագծի ընդունմանը և կիրառմանը կողմ է։ «Հիմա փոփոխությունները կատարվել են, և բազմաթիվ պատգամավորների ու հասարակության կարծիքը հաշվի է առնվել, և կարծում եմ, որ այս փոփոխությունների ներքո հանրությունն էլ, հանրության այն հատվածն էլ, որը շատ վատ, ինչ-որ սրերի վրա էր ընդունում, պետք է կարողանան հասկանալ, որ սա այն ճակատագրերի, այն մարդկանց պետք է օգնի, որոնք հասել են ծայրահեղության»,- շեշտեց նա։ Լուիզա Սարգսյանի խոսքերով՝ օրենքը չի դառնալու ընտանիքների համերաշխության չափման միավոր, ավանդական ընտանիքները խաթարելու խնդիր էլ չկա։ «Մենք չունենք ավանդական ընտանիք կոչված ձևակերպումը, որպեսզի մի օրենսգրքում կարդանք և ասենք՝ այ սա է ավանդական ընտանիք ձևակերպումը, բայց ես բնավ չեմ կարծում, որ ավանդական ընտանիքը դա բռնություն է, ծեծ է, ջարդ է, երեխաների խեղաթյուրված ճակատագրեր է»,- ընդգծեց նա։

31 total views, no views today

31 total views, no views today Երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի արդյունքներով երկիրը անցում կատարեց խորհրդարանական համակարգին: Խոսքն, ըստ էության, նոր Սահմանադրության ընդունման մասին է, որովհետև պետական կառավարման ինստիտուցիոնալ հիմքն ու փիլիսոփայությունը վերանայվել են արմատապես: Հանրաքվեի որակի մասին ավելորդ է խոսել նույնիսկ ձևականորեն, որովհետև այն անցկացվեց,…

Important

Օրենսգրքում չունենք ավանդական ընտանիք ձևակերպումը, բայց դա ծեծը և ջարդը չէ․ Լուիզա Սարգսյան

24 total views, no views today

24 total views, no views today   «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները քվեարկելու են ազատ՝ ով ինչպես կկամենա։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ օրինագծի ընդունմանը և կիրառմանը կողմ է։…

Important

Ռուսաստանն ընդունակ չէ արդար մրցակցության. Ցավոտ հարված Մոսկվային

33 total views, no views today

33 total views, no views today Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Հարավային Կորեայի Փխենչխան քաղաքում անցկացվելիք 2018-ի ձմեռային օլիմպիդայից: Նման աննախադեպ որոշում կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն` երեկ ուշ երեկոյան Լոզանում անցկացված դռնփակ նիստում, որտեղ լսվել են միանգամից երկու համապարփակ զեկույցներ` ռուսական դոպինգային սկանդալի թեմայով: Սա օլիմպիական պատմության մեջ առաջին…