Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց են անում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ցույց են իրականացնում։ Նրանք եկել են իրենց աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին հայտնելու եւ արդատ դատաքննություն պահանջելու։

Ակցիայի մասնակիցները եկել են «Քաղբանտարկյալ #1», «Արդար դատաքննություն, No_ Vendetta», «Լեւոն Տեր–Պետրոսյանին դատապարտել անհապաղ» պաստառներով։

Դատարանի բակում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Նշենք, որ այսօր ժամը 14-ին, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում է: