Երեւանում ոչ ադեկվատ վիճակում գտնվող իրանցին վնասել է հյուրանոցի գույքն ու հայտարարել, որ շենքը պայթելու է

Մայիսի 13-ին, ժամը 17.23-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի հյուրանոցի տնօրեն եւ հայտնել, որ հյուրանոցի ԻԻՀ քաղաքացի հյուրը իրեն ոչ ադեկվադ է պահում, ասում է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է:

Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը՝ պարզել է, որ ԻԻՀ քաղաքացի, 1992 թ. ծնված Վադուդ Ղ.-ն հյուրանոցի համարում ջուրը բաց թողնելու միջոցով դիտավորությամբ վնասել է հյուրանոցի գույքը, միաժամանակ տնօրենին հայտնել է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է՝ տալով սպանության սպառնալիք:

Հյուրանոցում զենք-զինամթերք կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:

Ժամը 17.25-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Վադուդ Ղ.-ին հյուրանոցից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նախապատրաստվում են նյութեր: