«Օրենքով գողերին» կմեկուսացնեն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Քրեական հեղինակություններն իրենց պատժաժամկետը կանցկացնեն ԱԱԾ մեկուսարանում:

Իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի եւ կալանավորների վրա:

Սա նշանակում է հրաժարում կալանավայրերի կառավարման խորհրդային մոդելից, որը գործում է նաեւ Ռուսաստանում, եւ որի դեմ կարծես թե փորձում են պայքարել նաեւ Ռուսաստանի իշխանությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում