«Եվրատեսիլ 2019»․ Հայաստանը եզրափակիչ չանցավ

Թել Ավիվում երեկ տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2019» երկրորդ կիսաեզրափակիչը։ Առաջինը ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը՝ «Walking Out» երգով։

Այնուհետև իրենց ելույթներով ներկայացան Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները։

Ցավոք Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկին չհաջողվեց հայտնվել եզրափակչում, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 18-ին։

Բոլոր մասնակիցների ելույթներից հետո քվեարկության արդյունքում 10 մասնակից անցավ եզրափակիչ․ Մակեդոնիա, Նիդերլանդներ, Ալբանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Դանիա, Նորվեգիա, Շվեցարիա,  Մալթա։