Լարված վիճակ` 6-րդ վարչության և Վ․ Բալասնյանի միջև. Ոստիկանությունը պարզաբանում է

Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»:

Հիշեցնենք, որ Երևանի Ավան վարչական տարածքում՝ «Հարսնաքար» ռեստորանային ճանապարհի մոտ, ոստիկանները կանգնեցրել են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան՝ ապօրինի զենք ունենալու կասկածանքով: Սակայն Բալասանյանը թույլ չի տվել խուզարկություն կատարել՝ պահանջելով Դատարանի համապատասխան որոշում։