Նիկոլ Փաշինյանի հորդորով քաղաքացիները փակել են դատարանների մուտքերն ու ելքերը

Քաղաքացիները այսօր՝ մայիսի 20–ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերն ու ելքերը։

Ցուցարարները փակել են ԲԴԽ-ի մուտքը:
Նշենք, որ ցուցարարները փակել են նաեւ Սահմանադրական դատարանի մուտքը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ նա հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի այս կոչը մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ու ՀԿ–ներ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։