Ցուցարարները Գագիկ Հարությունյանին թույլ չտվեցին դուրս գալ ԲԴԽ–ից

Բարձրագույն դատական խորհրդի մուտքն ու ելքը արգելափակած ցուցարարները թույլ չտվեցին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին գնալ կառավարություն եւ ներկա գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ նա հանդես եկավ երկրում դատաիրավական բարեփոխումների մասին հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի ուշ՝  12։00-ին նա կառավարությունում հանդես եկավ ելույթով։

Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի դատարնների մուտքն ու ելքը փակելու կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։