Մալադեց մեր հայերին. հատուկ շնորհակալություն Բագրատաշենի անցակետի աշխատակիցներին և բուժծառայությանը

Երեկ` մայիսի 19-ին Ռուսաստանի Դաշնությունից վերադարձող երեք հայեր Բագրատաշենի անցակետը անցնելիս հանդիպել են խնդրի:Մինչ սահմանը հատելը 61 ամյա Տիկին Մարետայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:  Վրաստանի անցակետում ասել են բժիշկ չունենք, իսկ մեր հայրենակիցները միանգամից ցուցաբերել են բարցրակարգ և արագընթաց բուժօգնություն: Մեզ հետ զրույցում  Տիկին Մարետայի որդին`  Դ.Ա-ն պատմեց.«Մենք սարսափելի անհանգիստ էինք: Մայրս շատ վատ էր զգում: Երբ Վրաստանի անցակետից ստացանք պատասխան` բժիշկ չունենք, գրեթե հուսահատ էին: Բագրատաշենի անցակետում մեր հայերը արտակարգ իրավիճակ ստեղծեցին, հնարավորին օգնեցին և առաջարկեցին բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ: Մինչ հիմա հուզված եմ….մալադեց մեր հայերին»:

Դ.Ա-ն դիմելով Norhayacq.am-ի խմբագրությանը իր շնորհակալությունն է հայտնում Բագրատաշենի անցակետի աշխատակիցներին և բուժծառայությանը: