Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության գործով երկու հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

24 total views, 2 views today

Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երկու հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Ապստամբության» հրապարակ կայարանում գնացքի վագոնում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ, տուժել մոտ 50-ը: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները և իրավապահ մարմինների աշխատակիցները:

ՌԴ Քննչական կոմիտեն պայթյունը որակել է որպես ահաբեկչություն: