Եղիսաբեթ 2-րդ թագուհու ամուսինը կդադարեցնի թագավորական պարտականությունների կատարումը

12 total views, 1 views today

Բուքինգհեմյան պալատը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից և կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները: Հունիսին կլրանա նրա 96-ամյակը, հաղորդում է BBC-ն:

Ինչպես ասված Է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ, «Նորին թագավորական մեծությունը՝ Էդինբուրգի դուքսը, որոշում Է ընդունել աշնանից այլևս չմասնակցել պաշտոնական միջոցառումներին: Թագուհին լիակատար աջակցություն Է հայտնել նրա այդ որոշմանը»:

«Արքայազն Ֆիլիպը պլանավորված միջոցառումներին այցելելու Է մինչև օգոստոս՝ ինչպես միայնակ, այնպես Էլ Նորին Մեծության ուղեկցությամբ: Դրանից հետո դուքսը նոր հրավերներ չի ընդունի, թեև կկարողանա ժամանակ առ ժամանակ այցելել ինչ-ինչ միջոցառումների»,- հայտնել Է Բուքինգհեմյան պալատը: