Խառնաշփոթ Արցախում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սամվել Բաբայանն Արցախում սկսել է ստորագրահավաք․ համապատասխան թվով ստորագրությունների դեպքում կարող ես դիմել խորհրդարանին` Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով: Հավաքվող ստորագրությունները միտված են քաղաքացիության նորմի փոփոխմանը. Արցախի սահմանադրությունն ամրագրում է՝ եթե անձը 10 տարի մշտապես չի բնակվել Արցախում, չի կարող դառնալ նախագահի թեկնածու:

Սամվել Բաբայանի կողմնակիցներն առաջարկել են՝ եթե անձն ապրել է Հայաստանում 10 տարի, դա պետք է համարել նաեւ Արցախի քաղաքացիություն ունենալու իրավական նորմ։ «Ճիշտ է, սա առաջին հերթին Սամվել Բաբայանն իր համար է անում, որովհետեւ ինքը 10 տարվա բնակության ցենզ Արցախում չունի, Հայաստանում գուցեեւ ունի, սակայն նման մոտեցումը դաշտ է բացում նաեւ Հայաստանում ապրող այլ թեկնածուների համար։

Դիցուք, ասենք, այս օրերին մեզ մոտ` Արցախում, շրջանառվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի անունը՝ որպես նախագահի թեկնածուի»։ Ինչո՞ւ միայն նրա, իսկ ինչո՞ւ ոչ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը,  «ծռերը» եւս կարող են հավակնել։ «Դե, հա, մենք էլ ուզում ենք հասկանալ` մեծ հաշվով, ում համար է արվում այդ փոփոխությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում