Պավել Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը կանցկացվի արտագնա

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր Ա. Գաբրիելյան) վարույթում գտնվող թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Պավել Ռազմիկի Մանուկյանի և մյուսների՝ ՀՀ քրեական օրենքսգրքի 235 հոդ. 3-րդ մասով, 35-225 հոդ. 1-ին մաս, 219 հոդ. 3-րդ մասի 1 կետով, 218 հոդ. 3-րդ մասի 1 կետով, 238 հոդ. 4-րդ մասի 1,2 կետերով, 185 հոդ. 3-րդ մասի 1 կետով, 104 հոդ. 2-րդ մասի 1,2,3,11 կետերի և 177 հոդ. 3-րդ մասի 1,2 կետերի, դատական նիստ է նշանակվել 2017 թվականի հունիսի 21-ին, ժամը 12:30-ին՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ 3 նիստերի դահլիճում, սակայն, հաշվի առնելով քննվող քրեական գործով ամբաստանյալների և տուժողների մեծաքանակությունը, նախագահող դատավոր Ա. Գաբրիելյանի որոշմամբ՝ դատական նիստը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում: Այս մասին տեղեկացրին Հայաստանի դատական համակարգից: