Սա էշություն է. Անդրիաս Ղուկասյանը՝ փոխոստիկանապետի կողմից իրեն գաղտնալսելու մասին

13 total views, 1 views today

Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու  մեղադրանքով ազատազրկված Անդրիաս Ղուկասյանի  պաշտպան Կարեն Մեջլումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել քննչական ու մեղադրող մարմինների կողմից Անդրիաս Ղուկասյանի իրավունքների խախտումը։

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում տեղի է ունեցել այս գործով  առաջին նիստը։ Անդրիաս Ղուկասյանը և Կարեն Մեջլումյանը մանրակրկտորեն ներկայացրել են իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր փաստարկները, որոնց վերաբերյալ միջոնդությունները  քննչական ր մեղադրող մարմինները մերժել են։ Անդրիաս Ղուկասյանի բողոքում հատված կար նաեւ ոստիկանության անօրինականության մասին։ Անդրիաս  Ղուկասյանն ասել է, որ ոստիկանությունը իրեն գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար 2016– հունիսին դիմել է դատարան այն հիմքով, թե ունեն օպերատիվ տեղեկություններ, որ Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է զանգվածային անկարգություններ սկսել  սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ։ Մինչդեռ Սահմանադրության հանրաքվեն տեղի էր ունեցել 2015 թվականի դեկտեմբերին։