Թուրքիան, ՌԴ-ն և Իրանն աշխատում են Սիրիայում մշտական հրադադարի հաստատման վրա.

18 total views, 1 views today

Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են՝ Սիրիայում մշտական հրադադար հաստատելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սինգապուր թռիչքից առաջ մայրաքաղաքի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Մենք միասին աշխատում ենք Սիրիայում կրակի դադարցման ռեժիմի ապահովման ուղղությամբ։ Մեր առջև դրված է ժամանակավոր հրադադարը մշտական դարձնելու նպատակ»,-ասել է վարչապետը՝ մեկնաբանելով Ռուսաստանից և Իրանից բարձրաստիճան զինվորականների կայացած և կայանալիք այցերն Անկարա։

Անցած շաբաթ Անկարա էր ժամանել Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մուհամմադ Հուսեյն Բագերին։ Նա բանակցություններ է անցկացրել թուրք գործընկեր Հուլուսի Աքարի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման հարցեր ու պայքարն ահաբեկչության դեմ։ Կողմերը նաև պայմանավորվել են հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ։

Սպասվում է, որ առաջիկա օրերին Անկարա կժամանեն ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ու ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը։ Բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Սիրիայի դեէսկալացիոն գոտիները, սպառալիքը, որը գալիս է «Ջեբհաթ ալ-Նուսրա» ծայրահեղական խմբավորումից, ինչպես նաև իրավիճակը՝ կապված սիրիացի քրդերի «Դեմոկրատական միության» հետ։ Անկարայում հայտարարել են, որ քաղաքական շարժումը մտադիր է պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ դա թույլ չեն տա