Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա

11 total views, 1 views today

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Ստամբուլ, որտեղ նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով որպես հատուկ հյուր կմասնակցի D-8 գագաթնաժողովին։

Ստամբուլի՝ Աթաթուրքի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահի այցի առիթով պատվո պահակախումբ էր կանգնել։

Ալիևին դիմավորել են Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շահինն ու այլ պաշտոնատար անձիք։