Վանաձորի բանտում կալանավորը կտրել է պարանոցը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը խցի սանհանգույցում ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը:

Մինչ այդ՝ նա երկտող է թողել, որով խնդրել է իր այդ քայլի համար  որեւէ մեկին չմեղադրել:

Ըստ աղբյուրի՝ Ա. Տեր- Հովհաննիսյանին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ նա վիրահատվել է: