Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հրդեհներ Լոռու մարզի տարբեր մասերում. մի մասը դեռ մարված չէ

114 total views, 1 views today

Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններում դեռ երեկվանից բազմաթիվ հրդեհներ են գրանցվում: Արդեն այսօր մարզային փրկարարական վարչություն ժամը 16:27-ին ահազանգ է տացվել Տաշիրի տարածաշրջանի սարերում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ժամեր անց ստացվել է հաջորդ ահազանգը, այս անգամ արդեն Լեռնապատ համայնքի մոտակա սարում բռնկված հրդեհի մասով:

Բազում գյուղի հարակից սարում երեկ երեկոյան բռնկված հրդեհը մինչ այժ մարված չէ:

Մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Կարեն Հովհաննիսյանը հայտնեց, որ բոլոր ահազանգերին դեպքի վայր են մեկնել հրշեջներն ու անտառտնտեսության աշխատակիցները: Այս պահի դրությամբ հրշեջներին հաջողվել է ամբողջությամբ մարել Տաշիրում բռնկված հրդեհը: Բազում և Լեռնապատ համայնքի հարակից սարերում բռնկված հրդեհները անտառին վտանգ չեն սպառնում, սակայն դեռեւս շարունակվում են: