Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Վստա՞հ եք, որ տեղից չեմ կարող հոգեբանական ճնշում գործադրել. լեզվակռիվ՝ «Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյանի և դատավորի միջև

77 total views, 1 views today

Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով գործը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Գործով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվող տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը վերացնելու վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ արգելքի վերացումը կարող է խոչընդոտ հանդիսանալ, կարող է հոգեբանական ճնշում գործադրել և այլն: