Իսկական պահն է. ուսանողները պետք է սկսեն ուսխորհուրդներն ապակուսակցականացնելու շարժում

63 total views, 1 views today

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ կարևոր է, որ ուսանողների շարժումն ունենա ներքին իմունիտետ՝ ուղղորդումներ թույլ չտալու համար. «Այս շարժումը կարող է հասնել շատ կարևոր հանգրվանի։ Ուզեն թե չուզեն՝ լինելու է տրասֆորմացիա և դրանից է կախված շարժման հետագա ընթացքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ օրենքը, այնուամենայնիվ, ընդունվելու է։

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն այսօր խորհրդարանում ունի մեծամասնություն և օրենքն անցկացնելը որևէ խնդիր չի ներկայացնի. «Եվ երկրորդ՝ ըմբոստության այն էներգետիկան, որ այսօր կա, ի զորու չէ այդ պարզ մեծամասնությանը հակազդեցություն ցույց տալ։ Երրորդ՝ այս ըմբոստության ներսում կան բազմաթիվ տրոյական ձիեր։ Ուսխորհուրդները, ինչպես միշտ, թիկունքից հարվածում են ուսանողական շարժման նպատակներին»,- ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանում բուհական ուսխորհուրդները կոմսոմոլներ են. «Հիմա այս ուսանողները, եթե դուրս չեն գալիս ուսխորհուրդներն ապակուսակցականացնելու շարժում ձևավորելու՝ ժամանակ են կորցնում, հիմա իսկական պահն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։