Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հարկայինի աշխատողը վթարի է ենթարկել «Առինջ մոլ» տոնավաճառի աշխատակցին. մանրամասներ

90 total views, 1 views today

«Առինջ մոլ» տոնավաճառի տարածքում այսօր միջադեպ է գրանցվել։ Տոնավաճառի աշխատակիցների խոսքերով՝ հարկային մարմնի ներկայացուցիչը իր մեքենայով վթարի է ենթարկել տոնավաճառի աշխատակիցներից մեկին ու արագ հեռացել։ «Առավոտվանից այդ մեքենան ու հարկայինի աշխատողները պտտվում էին շուկայում, հետո աշխատողները լցվան շուկա ու սկսեցին տուգանել ժողովրդին։ Ժողովուրդը սկսեց իրենց հետ խնդրանքի տոնով խոսել, որ չտուգանեն, քանի որ որոշել են արդեն օրենքով աշխատել։ Բոլորը պատրաստվում են գնալ, այդ փաստաթուղթը վերցնել ու օրինական դաշտում աշխատել։ Այդքանից հետո էլի մեզ չլսեցին, սկսեցին տուգանել։ Ժողովուրդը հավաքվեց գլխավոր մուտքի մոտ, որ գնա կառավարություն կամ ԱԺ՝ բողոքի ակցիայի։ Այդ րոպեին կապույտ գույնի «Քեմրի» մեքենան, երբ տեսավ, որ ժողովուրդը փողոցն է փակում, սկսեց ժողովրդին վախեցնելու համար աջ ու ձախ քշել։ Մեր տղաները, ժողովուրդը փորձեց մոտենալ, որ կանգնեցնեն, տեսնեն՝ ինչ է ուզում, նա քշեց, որ փախնի։ Եվ այդ րոպեին, մեր տղաներից մեկին, որը կանգնած էր շատ մոտ, խփեց, գցեց ու փախավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմեն Ներսիսյանը՝ հավելելով, որ վստահ է, որ հարվածողը հարկայինի աշխատող է եղել։ «Նրանք վաղ առավոտից պտտվում էին շուկայում։ Վստահ եմ, որ հարկայինից էր»։

Վթարի ենթարկված տղամարդը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։

Այդ միջադեպի ժամանակ վատացել է նաև Արմեն Ներսիսյանի առողջական վիճակը, նրա համար տոնավաճառի տարածք շտապօգնություն է հրավիրվել։