Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Պետք է ողջունել յուրաքանչյուր պայքար, որը չի ուղղորդվում իշխանության կողմից. Վոլոդյա Ավետիսյան

75 total views, 1 views today

«Ես ողջունում եմ յուրաքանչյուր պայքար, որը չի ուղղորդվում իշխանության կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որն այսօր եկել էր զորակցություն հայտնելու Պարույր Հայրիկյանին, ով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու պահանջով հացադուլ է անում։

«Մենք պարտավոր ենք ողջունել ցանկացած պայքար, որն ուղղված է հանուն արդար Հայաստանի»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ եթե այս վիճակը պահպանվի, Սերժ Սարգսյանն ու իշխանավորները մնան Հայաստանում, Հայաստանը կկործանվի։

Ավետիսյանը նշեց, որ հնարավոր է հավաքել 200 հազար ստորագրութուն։ Անձամբ նա պատրաստ է և կարող է 20 հազար ստորագրություն հավաքել։

Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ միակ փրկությունը փողոցային պայքարն է՝ հոծ բազմությամբ։ «Մարդիկ պետք է իջնեն փողոց ու դրանով ամեն ինչ վերջանա։ Շուտով նման փողոցային պայքար կսկսվի։ Աշխատանքները տարվում են»,- ասաց Ավետիսյանը։