Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սիրիական թնջուկի հանգուցալուծումը կախված է Արևմուտք-Իրան համաձայնությունից

49 total views, 1 views today

 

«Այժմ ամեն ինչ կախված է սիրիական ընդդիմության և Ասադի վարչակարգի միջև փոխհամաձայնության գալու հնարավորությունից». Արաքս Փաշայան

Սիրիայի ապագայի շուրջ Սոչիի բանակցությունների վերջին ակորդը  դարձավ  Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև նոյեմբերի 22-ին  տեղի ունեցած եռակողմ  հանդիպումը, որի ժամանակ ընդունված  համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը շարունակելու են համագործակցել Սիրիայում խաղաղության հաստատման և կայունության ապահովման համար։ Արդեն հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը  ընդգծեց, որ  այս երեք երկրների ջանքերի շնորհիվ  հնարավոր եղավ կանխել Սիրիայի փլուզումը:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին էլ իր հերթին հայտարարեց, որ նոր հեռանկարներ են ստեղծվել սիրիական ճգնաժամն ավարտին հասցնելու համար։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արևելագետ Արաքս Փաշայանը նշեց, որ սա նոր փուլի մեկնարկ էր, քանի որ ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական   պայքարում զգալի հաջողություններ են արձանագրվել։

«ԴԱԻՇ-ը կորցրեց իր հենակետերը թե Իրաքում, թե Սիրիայում. ազատագրվեց Դեր Զորի նահանգը, դրանից առաջ Ռաքքան էր ազատագրվել և այլն, այսինքն, կարել է ասել, որ Սիրիայի տարածքների 90%-ը կամ նույնիսկ մի փոքր ավելին ՝ այլևս ազատագրված է և սա իրականացվեց ի շնորհիվ դաշնակիցների ռազմական գործողությունների»,-նկատեց բանախոսը և  այս համատեքստում հավելեց.

«Սոչիի եռակողմ գագաթաժողովը կարելի է ասել, որ արձանագրեց Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև մերձեցումը, բայց  այդ գործընթացից, փաստորեն,  դուրս մնացին ԱՄՆ-ն, Եվրամիությունը և արաբական առանձին երկրներ։ Սա նշանակում է, որ այս պետությունները հաջողեցին գոնե այս փուլի համար սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելու հարցում և իրենք էլ ստանձնեցին Սիրիայի ժողովրդական Կոնգրեսի հրավիրումը, այսինքն հենց իրենք էլ փորձում են ղեկավարել հետագա գործընթացները»,- ընդգծեց Փաշայանը:

Վերջինիս դիտարկմամբ` այժմ  շատ բան պայմանավորված է  սիրիական ընդդիմության և Բաշար Ալ-Ասադի վարչակարգի միջև փոխհամաձայնության հասնելու հնարավորությունից և  ներսիրիական դաշտում կոնսոլիդացիա  տեղի ունենալու համար  Սոչիի գագաթաժողովը և միայն ռազմական գործողություններում ԴԱԻՇ-ի դեմ ուղղված հաղթանակը արևելագետի խոսքերով, բնականաբար, բավարար չէ:

Թե որքանով են կողմերը պատրաստ փոխզիջումների, ըստ արևելագետի՝ ցույց կտան հետագա գործողությունները։ Նա համոզված է, որ Սիրիան միջնորդավորված պատերազմի օրինակ է, որտեղ բախվում են թե մեծ պետությունների, թե տարածաշրջանային ուժերի շահերը: Արաքս Փաշայանի կարծիքով, ըստ էության, սա Իրանի  դեմ մղվող պատերազմ է։

«Սիրիական պատերազմում հաջողությունները կախված են լինելու Արևմուտքի և Իրանի միջև համաձայնության գալու հնարավորությունից։ Քանի դեռ նրանց միջև այդ համաձայնությունը չկա, ապա, բնականաբար, խնդիրներ լինելու են սիրիական հարցի վերջնական կարգավորման հետ կապված»,- ասաց Փաշայանը։