Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Կառավարության գործառույթը բիզնեսին չխանգարելու մեջ է. Երևանում բացվել է «Cilicia բիզնես-ակումբ»-ը

61 total views, 1 views today

 

2014թ-ին Մոսկվայում հիմնադրված «Cilicia բիզնես-ակումբ»-ը Հայաստանում բացել է իր մասնաճյուղը: Ակումբի  հիմնադիր Նվեր Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց  ակումբի առաքելությունն է օգնել  իրենց անդամներին ու գործընկերներին զարգացնել իրենց բիզնեսը:

«Այստեղ կենտրոնացած է միայն բիզնես միջավայրը, չկա քաղաքականություն, չունենք բարեգործություն: Կարծում ենք, որ գլոբալ հայկական միջավայր պիտի գոյություն ունենա, քանի որ կա դրա անհրաժեշտությունը և այսօր Հայաստանում մեր ակումբի մասնաճյուղը ստեղծելով` կարողանալու ենք ինստիտուտցիոնալ կապ  ունենալ Հայաստանի բնակիչ բիզնեսմենների հետ, ովքեր մեր ակումբի անդամ են և, իհարկե, Ռուսաստանի բնակիչների միջև»,- ընդգծեց Նվեր  Սարգսյանը:

Հարցին` արդյո՞ք Հայաստանի կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունը բիզնեսամետ է և որքանով է  խթանում Հայաստանում բիզնեսի  զարգացմանն ու ընդլայնմանը, բիզնես-ակումբի հիմնադիրը պատասխանեց.

«Քանի որ ես Հայաստանում չեմ ապրում և առավել ևս այստեղ բիզնես չունեմ` այդ հարցին հստակ պատասխանել չեմ կարող, բայց ինչպես շատ բիզնեսմեններ են ասում` կառավարությունների, այդ թվում նաև Հայաստանի կառավարության գործառույթը կայանում է նրանում, որ բիզնեսին չխանգարի,  որովհետև բիզնեսին օգնելու կարիք որպես այդպիսին`չկա: Մեր օրենսդրական դաշտը ճկուն է, լավն է  և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, նաև ԵՄ-ի հետ արդեն հարաբերությունների սերտացումը խոսում է նրա մասին, որ կառավարությունը դեմքով է կանգնած բիզնեսին և ցանկություն ունի բիզնես միջավայրը բարելավելուն»:

 

Մանրամասները` տեսանյութում: