Վեդիում 8 ամսական տղա երեխա է հոսանքահարումից մահացել

Արարատի մարզի Վեդի քաղաքում երեկ` հունիսի 7-ին 8 ամսական տղա երեխա է հոսանքահարվելու հետեւանքով մահացել:

Այս մասին հայտնում են Վեդիի բժշկական կենտրոնից:

«8 ամսական տղա երեխան մահացել է հոսանքահարվելու հետեւանքով, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում»,- հայտնում են ԲԿ-ից: