Երեւանում 7-րդ հարկից ընկած 2-ամյա աղջնակի վիճակը ծանր է. նա կոմայի մեջ է

Երեւանի Ավան թաղամասում` երեկ հունիսի 7-ին, 7-րդ հարկից  ընկած 2-ամյա աղջնակի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է: Այս մասին ասել է Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Երեխան 7-րդ հարկի պատուհանից է վայր ընկել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, կոմայի մեջ է գտնվում»,-հայտնել է բաժանմունքի վարիչը` նշելով, որ երեխան բազմաթիվ վնասվածքներ ունի: