Սերժ Սարգսյանի արևմտամետ լինելը փուչիկ է, ամեն ինչ ՌԴ-ի վերահսկողության ներքո է. Դավիթ Սանասարյան

34 total views, 1 views today

«Հանուն Հայաստան  պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը ողջունելի է, բայց պատմական իրադարձություն չէ, այն պետք չէ գերարժևորել։  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  Դավիթ Սանասարյանը ընդգծեց, որ եթե իշխանությունները կատարեն համաձայնագրի ամբողջական  դրույթները, դա կհանգեցնի  իշխանափոխության, այսինքն՝ իրենց փոփոխությանը, ինչին  իշխանությունները  չեն  գնա. որոշ  դրույթներ  կյանքի կոչվեն,  հիմնաքարայինները՝  ոչ։

«Ի սկբանե իշխանությունները իրենց քարոզչամեքենայով շատ մեծ նշանակություն տվեցին համաձայնագրին՝ «կարող է չստորագրեն», «ամեն ինչ անում ենք», հետո վերջին օրով դիվանագիտական հաղթանակ ներկայացրին։ Տպավորություն էր, որ Եվրոպան կռիվ էր տալիս, որ իրենք չստորագրեն, ու իրենք ստորագրեցին, կամ էլ ՌԴ-ից լուրջ խոչընդոտ ունեին։ Ըստ էության ՌԴ-ի լուրջ խոչընդոտը մենք տեսել ենք 2013-ին։

Ես այն կարծիքին եմ, որ համաձայնագրին մեծ նշանակություն տալը, ինչպես որ անում են իշխանությունները և պրոռուսական քաղաքական ուժերը, մի նպատակ ունի՝ փուչիկի էֆեկտ ստեղծել, որ բոլորը մտածեն, թե վաղը հեսա զարթնելու ենք եվրոպական  մի մայրաքաղաքում  կամ ինչ-որ եվրոպական գյուղում,  ու տեսնեն, որ չի եղել, ու ասեն՝ էս էլ մի բան չէր։ Այնպիսի տպավորություն են ստեղծել հանրության մոտ, թե 5 պակաս է մնացել, որ ԵՄ անդամ դառնանք, ինչը իրականում այդպես չէ։ Իրականում մեր երկիրը խաղում է ռուսական խաղի կանոններով»։

Դավիթ Սանասարյանը ընդգծեց, որ ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո  առաջինը  պիտի քաղբանտարկյալներին ազատ արձակեն։

Ըստ նրա՝ միայն այն, որ Սերժ Սարգսյանը  ստորագրելուց առաջ գնաց զեկուցեց  ՌԴ իր վերադասին, Լավրովն էլ  այստեղ եկավ, խոսում է այն մասին, որ ամեն ինչ  ՌԴ-ի վերահսկողության ներքո է։

«Ցավով եմ սա ասում, էս կարգի  հաշվետվողականություն  գոնե անկախ  հռչակված պետության ղեկավարության կողմի՞ց։ Տեսեք՝ ինչ է ասում   Սերժ Սարգսյանը «Ազատության» հետ հարցազրույցում՝ «այսքան ժամանակ որևիցե կշտամբանք չի եղել ՌԴ-ի ղեկավարության, հատկապես Վլադիմիր Պուտինի կողմից». սա ի՞նչ մտածելակերպ է, ի՞նչ հոգեբանություն է, լավ ա չի ասում՝ չեն ծեծել, չեն ապտակել ինձ։ Պուտինը իր և Լավրովի գործողություններով ցույց տվեց, որ «դրության  տերը ես եմ»»։

Նա ընդգծեց, որ որքան էլ փորձեն Սերժ Սարգսյանին արևմտամետ ներկայացնել, չի հաջողելու։

 

Մանրամասները՝ տեսանյութում: