Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Եթե թիրախավորված չէ ստվերի դեմ պայքարը, ինչու է «Առինջ մոլ»-ը ամբողջ ուդարը ինքը ուտում»

67 total views, 2 views today

«Ես դեմ չեմ, շատ տեղերում ստվեր կա, ստվերի տակ թաքնված մարդիկ կան, բայց որ ՊԵԿ նախագահն ասում է, թե խոշորները թաքնված են հենց փոքրերի հետևում, դա աբսուրդ է։ Չի կարող էդպիսի բան լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին «Առինջ մոլի» առևտրականները՝ արձագանքելով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի՝ նախօրեին արած հայտարարություններին։

Վարդան Հարությունյանը ԱԺ-ում կրկին անդրադարձել է «Առինջ մոլի» առևտրականների պահանջին։ Նա շարունակել է պնդել, որ առևտրականները պետք է աշխատեն օրենքի դաշտում և ոչ մի ներում, զիջում չի լինելու։ Վարդան Հարությունյանը նաև նշել է, որ ոչ մի թիրախավորում չկա, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումներն էլ ոչ մի հետին նպատակ չեն հետապնդում։ «Փոքրի տակ կարա թաքնված լինի խոշորը։ Մեր խնդիրը ստվերը հայտանաբերելն է, մենք դրանով ենք զբաղված։ Ինչ վերաբերում է  թիրախավորմանը, ապա ես ոչ մեկին չեմ թիրախավորել, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես հարկ եմ հավաքում»,- ասել է ՊԵԿ նախագահը։

«Կարող եմ ասել, որ մի քանի տոնավաճառում միայն խոշոր գործ անող կա, որտեղ թանկ ապրանք է վաճառվում։ Իսկ էժան ապրանք վաճառողները չեն կարող խոշոր գործ անել, քանի որ կոպեկների վրա են աշխատում։ Դրա համար աբսուրդ է, կապիկություն է փոքրի հետևում խոշորին ման գալը։ Դա ավելի շատ աշխատանքի իմիտացիա կստացվի։ Իրենք ցույց կտան, թե փոքրի հետևում ստվերում թաքնված խոշորին են ման գալիս, ու այդպես էլ ստվերը չի վերանա, քանի որ ստվերը այլ տեղ է, իսկ իրենք դրա տեղը շատ լավ գիտեն»,- մեզ հետ զրույցում ասացին առևտրականները։

Նշենք, որ ՊԵԿ նախագահն անդրադարձել էր նաև «Նոր ֆոլկ» ընկերությանը, որի միջոցով իրականացվում է ներմուծումը։ Այս ընկերությունը դաշտում, ըստ էության, արդեն մենաշնորհային դիրք է զբաղեցնում, և հենց այդ ընկերության միջոցով են առևտրականները ներմուծում իրականացնում։ Մնացած անհատ ներմուծում իրականացնող ընկերությունների ծառայությունները ավելի են թանկացել։ «Մարդը որ գնա և ուզենա իր 100 կգն ուրիշ փոխադրողի հետ բերել, այդ 100 կգ-ի համար այդ փոխադրողը այնքան գումար կուզի ու այնպիսի քաշքշուկի մեջ կհայտնվի, որ մարդը պարզապես գլխացավանքից խուսափելու համար կգնա ու «Նոր ֆոլկի» հետ պայմանագիր կկնքի։ Ուրիշ բրոքերական կազմակերպությունները 500 կգ-ի համար 150 հազար փող են ուզում։ Բացի դրանից՝ նախկինում փոխադրող ուրիշ շատ ընկերություններ կային, իսկ հիմա համարյա դաշտում մնացել է «Նոր ֆոլկը», որը կարողանում է բոլոր խնդիրները հեշտությամբ լուծել։ Դրա համար էլ իրենք մեխանիկորեն դաշտից դուրս մղեցին մյուսներին, և մնաց «Նոր ֆոլկը»,- ասաց մեր զրուցակիցը։

«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, մեզ հետ զրույցում  անդրադառնալով ՊԵԿ-ի  արձագանքին, թե ոչ մի ուղղորդված, թիրախավորված բան չկա «Առինջ մոլի» նկատմամբ, ասաց. «Եթե ուղղորդված չէ, ապա ինչո՞ւ է «Առինջ մոլը» ամբողջ ուդարը ինքը ուտում։ Ինչու են միայն «Առինջ մոլի» հետ կապված խնդիրներ առաջանում։ Ինչու են որոշել հենց «Առինջ մոլում» ստվերի միջից ինչ-որ մեկին հանել։ Պարզ երևում է. եթե մի մարդ բերել է 5 տոննա ապրանք, մյուսը՝ 100 կգ, ապա իրենք պարզ տեսնում են այդ թվերը, պետք չէ դրա համար մտնել շուկա և աշխատողներին տեռորի ենթարկելով՝ փնտրել 5 տոննա ապրանք բերածին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։