32 աղջիկներին Հայաստան բերելիս թրաֆիկինգի մեջ մեղադրված հնդիկը ի՞նչ կապ ունի Ավանդական բժշկության համալսարանի հետ. մանրամասներ

2018 թվականի նոյեմբեր ամսին հայաստանյան լրատվամիջոցները հղում անելով հնդկական Times of India լրատվամիջոցին տարածեցին մի հրապարակում, որը առաջացրեց շատերի զայրույթը: Ըստ հրապարակման հնդկական Բանգալոր նահանգի ոստիկանությունը Հայաստանում կանանց թրաֆիքինգ կազմակերպելու կասկածանքով կալանավորել էր մի տղամարդու։

Հնդկական լրատվամիջոցը հայտնում էր, որ Բանգալորի օդանավակայանում ոստիկանությունը կանխել էր Կերալա նահանգից 32 բուժքույրերի մեկնումը Հայաստան՝ իբր Ավանդական բժշկության համալսարանում գերմաներեն սովորելու համար:

Օրերս Norhayacq.am-ին ահազանգով դիմեցին քաղաքացիներ, ովքեր հայտնեցին, որ թրաֆիքինգի մեջ մեղադրված Թոնի Թոմը և նրա գործընկեր Աշոկ Կրիշնան գտնվում են Հայաստանում: Ավելին նրանց տարածք է տրամադրվել Հայաստանում գործնեություն ծավալելու համար: Մեզ դիմած քաղաքացիները նշեցին, որ Ավանդական բժշկության համալսարանը շարունակում է համագործակցել հիշյալ անձանց հետ:

«Ընդունելության շրջանում համոզված եմ, որ կգտնվեն մեր համալսարանը վարկաբեկող մարդիկ:Թոնի Թոմին վերաբերվող ինֆորմացիան ճիշտ է: Աշոկը օգնել էր նրան, որ Հայաստանում գերմաներենի Բ2 մակարդակ հանձնեին և դասերը անցկացնեին մեր համալսարանում: Դա տևել է ընդամենը մեկ օր:Հետո Հնդկաստանի ոստիկանությունը կասկածել էր Թոնի Թոմին և կալանավորել: Մենք համագործակցում ենք Ազգային անվտանգության ծառայության հետ և մեր համալսարանում գաղտնի բաներ չեն կարող լինել:Աշոկի հետ մեր համագործակցությունը շարունակվում է արդեն չորս տարի: Նա մի պարկեշտ անձնավորություն է, որը աշխատում է մեր համալսարանի հետ: Աշոկին ցեխոտելու համար են նման լուրեր տարածում: Աշոկը մեր մոտ օֆիս ունի և զբաղվում է իր գործերով:Նա հիմա ոչ մի կապ չունի Թոնի Թոմի հետ»,-Norhayacq.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ավանդական բժկության համալսարանի ռեկտոր, կ.գ.թ., պրոֆեսոր Նորիկ Սարիբեկյանը:
Ավանդական բժկության համալսարանի ռեկտորը հայտնեց,որ իր տեղեկությունների համաձայն Թոնի Թոմը ազատության մեջ է, սակայն ինքը տեղյակ չէ, թե վերջինս որտեղ է և ինչով է զբաղված:

Նորիկ Սարիբեկյանը նշեց նաև, որ Աշոկ Կրիշնան Հայաստանում է և պատրաստ է մեկնաբանել կատարվածը:

Պատրաստեց` Լուսին Ղազարյանը