Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը կլինի զրկանքներով և կորուստներով

28 total views, 1 views today

 

«Շատ ողջունելի է, որ ՀՀ-ն վերջապես իր մեջ ուժ գտավ ստորագրելու այս համաձայնագիրը, և ես կարծում եմ, որ սա շատ լուրջ ձեռքբերում է մեր պետության, մեր հասարակության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրին, ասաց ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ մեզ հաջողվել է, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրել այս համաձայնագիրը, իսկ թե հետագայում ինչ ընթացք այն կունենա, Արարատ Զուրաբյանը վստահ է, որ քաղաքակրթությունը կհաղթանակի:

«Հայաստանը լինելու է նորմալ զարգացած, քաղաքակրթական միավորների կողքին, և դա մեր հասարակության պահանջն ու ցանկությունն է: Թե դա տեխնիկապես ինչպես կիրականացվի, Հայաստանը ինչ-որ պահից դուրս կգա ԵԱՏՄ-ից՝ ես համոզված եմ, որ եթե Հայաստանը գնա հարաբերումների սրման ճանապարհով, ապա դա լի կլինի զրկանքներով և կորուստներով»,- ասաց նա: