Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ադրբեջանը միլիոններ է ծախսում Հայաստանին հաղթելու համար, իսկ մենք…

44 total views, 1 views today

2018 թվականի սեպտեմբերին կմեկնարկի Ազգերի լիգայի առաջին խաղարկությունը, որտեղ կխաղարկվեն 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր:

Հայտնի է, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված է ամենաթույլ՝ D դիվիզիոնում: Շատերը մեր հավաքականի ամենացածր դիվիզիոնում լինելը որակում են որպես հիանալի հնարավորություն պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում հանդես գալու: Նշենք, որ ամենաթույլ դիվիզիոնում Հայաստանի հավաքականն իր վարկանիշով միայն երկրորդ զամբյուղում է: Այսինքն՝ վիճակահանության արդյունքում մերոնց բաժին է հասնելու ավելի բարձր վարկանիշ ունեցող հավաքական 1-ին զամբյուղից:

Այստեղ մեր պոտենցիալ մրցակիցներն են Բելառուսը, Մակեդոնիան և հարևան Վրաստանը: 1-ին զամբյուղում է նաև Ադրբեջանի ազգային թիմը, որը, սակայն, քաղաքական նկատառումներով Հայաստանի ազգային թիմի հետ միևնույն խմբում չի ընդգրկվի: Ադրբեջանցիները, սակայն, իրենք իրենց որակելով D դիվիզիոնի գլխավոր ֆավորիտ, Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում գլխավոր մրցակից տեսնում են Հայաստանի ազգային հավաքականին:

D դիվիզիոնում 4 ենթախմբերի հաղթողները 2019 թվականի մարտին փյել-օֆում վիճարկելու են հաղթողի կոչումը: Ուստի Ազգերի լիգայի փլեյ-օֆում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների հանդիպումը կարելի է իրատեսական համարել:

Ազգային թիմը ուժեղացնելու և Հայաստանի հավաքականին հաղթելու հեռահար նպատակով ադրբեջանցիները միլիոններ են ծախսում: Մասնավորապես նշվում է, որ Ազգերի լիգայում հաղթող դառնալու համար արդեն իսկ 15 միլիոն դոլար ծախսվել է Թուրքիայում և եվրոպական երկրներում խաղացող ադրբեջանցի ֆուտբոլիստներին ազգային թիմ ներգրավելու համար: Օրինակ՝ գերմանական «Այնտրախտում» հանդես եկող Ռենատ Դադաշովը Ադրբեջանի հավաքականում խաղալու համար ստացել է մեկ միլիոն եվրո պարգևատրություն և բնակարան Բաքվի կենտրոնում: Վերջերս Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Գուրբան Գուրբանովը, որը գլխավորում է նաև «Ղարաբաղը», հայտարարել է, որ մինչև Ազգերի լիգայի մեկնարկը ազգային թիմը կհամալրվի արտասահմանում հանդես եկող մի շարք նոր ֆուտբոլիստներով:

Իրականում դժվար է ասել՝ հարևան երկրին կհաջողվի՞ ուժեղացնել ազգային հավաքականը մինչև Ազգերի լիգայի խաղարկությունը, թե՞ ոչ, բայց այն, որ առաջիկա մրցաշարում հաղթելու համար ադրբեջանցիները լուրջ միջոցներ են ներդնում, կարծում ենք՝ ակնհայտ է:

Թե ինչպես է Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում Ազգերի լիգայի խաղարկությանը՝ այս պահին դժվար է ասել: Եթե հարևան երկիրը փորձում է ուժեղ հավաքական կառուցել նյութական հիմունքներով, ապա մեր մոտեցումը միանգամայն այլ է: Մասնավորապես, մեզ մոտ դրվածքն այնպիսին է, որ ազգային թիմում պետք է խաղան նրանք, ովքեր սրտացավ են և ուզում են բարձր պահել իրենց երկրի պատիվը: Իրականում որ մոտեցումն է ավելի ճիշտ՝ թողնում ենք առանց մեկնաբանության:

Ամիսներ առաջ խոսվում էր, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Հայաստանի հավաքականում խաղալու համար պահանջել էր 100 հազար դոլար: Յուրչենկոն բնականաբար մերժում էր ստացել: Արդյունքում այսօր Հայաստանի ազգային հավաքականը ըստ էության խաղում է կես դարպասապահով: Արսեն Բեգլարյանը կամ ազգային հավաքական հրավիրված մյուս դարպասապահները ցանկացած պահի կարող են գոլ նվիրել մրցակցին: Առանց դարպասապահի խնդիր լուծելու, կարծում ենք, նույնիսկ Ազգերի լիգայի D դիվիզիոնում չենք կարող լուրջ արդյունքներ ակնկալել:

Ընկերական վերջին հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում Ազգերի լիգայի խաղարկությունից առաջ թիմն ուժեղացնելու համար: «Այս պահին չեմ ուզում անուններ նշել, բայց կան երկու ֆուտբոլիստներ, որոնց խաղին ցանկանում եմ անձամբ հետևել, ու եթե հնարավորություն լինի, նաև խոսել նրանց հետ հավաքականում հանդես գալու մասին»,- նշել էր Պետրոսյանը:

Իսկ ինչ վերաբերում է, դարպասապահի խնդրին, մեր հավաքականի մարզիչն այս պահին որևէ լուծում չի տեսնում: Մնում է հուսալ, որ առաջիկա ամիսներին ինչ-որ բան կփոխվի: Խոսքը վերաբերում է հատկապես Ռուսաստանում լեգեոներների վերաբերյալ օրենքի փոփոխությանը: Այսօր Ռուսաստանում հանդես եկող բազմաթիվ հայ ֆուտբոլիստները չեն միանում Հայաստանի հավաքականին, որպեսզի լեգեոների կարգավիճակ չստանան և սահմանափակումների հետևանքով չկորցնեն տեղը իրենց թիմերում:

Ինչևէ, Ազգերի լիգայի խաղարկության վիճակահանությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 24-ին: