Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Եռանկյունու մեջ՝ մենակ. Սերժ Սարգսյանի պատկերացումը

34 total views, 1 views today

Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից բառացիորեն ժամեր առաջ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, հերթական անգամ սրեց իր հետնախագահական կարգավիճակի ինտրիգը՝ տալով նոր հետևությունների կամ դիտարկումների առիթ: Նա հայտարարեց, որ, եթե պատկերացներ իր անելիքը և տեղը նախագահի պաշտոնից հետո, ապա վաղուց կհայտարարեր այդ մասին:

Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանն իր անելիքն ու տեղը պատկերացնելու խնդիր չունի ընդհանրապես, քանի որ նա գործնականում այդ առումով լուծել է առանցքային հարցը դեռևս 2006 թվականին՝ դառնալով ՀՀԿ Խորհրդի նախագահ: Դժվար է ասել, թե ինչ զարգացում կունենային իրադարձությունները, եթե չլիներ Անդրանիկ Մարգարյանի ողբերգական մահը, սակայն այն, որ վաղ թե ուշ Սերժ Սարգսյանն էր դառնալու կուսակցության առաջնորդը, երևի թե անկասկած է, քանի որ անգամ Խորհրդի նախագահ դառնալուց անմիջապես հետո կուսակցությունում գերակա էին հենց նրա որոշումները, և այդ տեսանկյունից շատ խոսուն էր Աջափնյակի թաղապետի ընտրության հետ կապված պատմությունը: Անդրանիկ Մարգարյանը կուսակցության նախագահի կարգավիճակով տվել էր Գալուստ Սահակյանի որդու, այսպես ասած, հավանությունն այդ պաշտոնի համար, սակայն Սերժ Սարգսյանը չեղարկեց դա և հայտարարեց, որ «կուսակցությունը ոհմակ» չէ:

Այսպես թե այնպես՝ Սերժ Սարգսյանը ներկայումս ՀՀԿ նախագահի պաշտոնում է, և դա այն տեղն ու դերն է, որից ավելին ունենալու կամ պատկերացնելու հարց գոնե առայժմ Սերժ Սարգսյանը չունի: Չունի այն պատճառով, որ նրան հաջողվել է ըստ էության քաղաքական ակտիվ խաղից դուրս բերել մյուս երկու նախագահներին՝ առաջին և երկրորդ, սակայն քաղաքական խաղը պահել երեք նախագահների եռանկյունու տրամաբանության մեջ: Ու քանի որ նրանցից միայն ինքն է մնացել ակտիվ խաղի տիրույթում, Սարգսյանը գործնականում ապահովագրել է իր քաղաքական մանևրի դաշտը այնքան ժամանակ, քանի դեռ «երեք նախագահի» համար առկա դաշտում չի ձևավորվել երկու այլ հավասարազոր կամ համազոր սուբյեկտ, երբ Սարգսյանը կրկին ստիպված կլինի տարածքը տնօրինել նախկին երկուսին հաշվի առնելով, ինչպես նախագահական պաշտոնավարման, այսպես ասած, երկու երրորդի շրջանում էր:

Այդպիսի սուբյեկտի ձևավորման հեռանկար գործնականում չի նշմարվում, և Սերժ Սարգսյանը դեռ տևական ժամանակ կմնա այդ եռանկյունու համար նախատեսված կամ եռանկյունով գծված տարածությունում մենակ: Իսկ այդ պարագայում նա գործնականում չունի առանձնահատուկ կարգավիճակի կամ անելիքի վերաբերյալ պատկերացումների հրատապ անհրաժեշտություն, քանի որ ձևավորել է իր համար առնվազն մտածելու բավականին թե՛ ժամանակ, թե՛ տարածություն՝ ամբողջ երկու սուբյեկտի մասշտաբով:

Ավելին, Սարգսյանն ըստ երևույթին այժմ զբաղված է, այսպես ասած, պաշտպանիչ ենթաեռանկյունու ձևավորման գործընթացով, որի երկու անկյունները նշմարվում են՝ Կարեն Կարապետյան ու Վիգեն Սարգսյան: Որը կլինի երրորդ անկյունը: Թեկնածուները թերևս Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանն են: