Մոսկվան Հայաստանի միջոցով կհաճոյանա ԵՄ-ին

51 total views, 1 views today

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Հայաստան-ԵՄ Շրջանակային համաձայնագրի կնքումը այս պահին ձեռնտու է Ռուսաստանին, վերջինս մեր երկրի միջոցով կփորձի հաճոյանալ ԵՄ-ին, Հայաստանը կարող է կամուրջ դառնալ։

«Կփորձի ԵՄ-ի հետ հարաբերությունները կոալիցիայի 5 երկրների միջոցով լավացնել, որովհետև անընդհատ պատժամիջոցների հոգեբանությունը ազդում է ՌԴ-ի փող, ազդում է մարդկանց հոգեբանության վրա։ Աշխատավարձերը նվազեցվել են, ռուբլին արժեզրկվել է։ Ինչքան էլ ասեն, որ պատժամիջոցներն իրենց վրա չեն ազդում, միևնույն է, մարդիկ հոգեբանորեն գտնվում են որոշակի ճնշումների մեջ։

Մեր առաջին դիվանգիտական հաղթանակը ես համարում 2013-ի չստորագրելու որոշումը. եթե մենք ԵԱՏՄ-ին չմիանայինք, մեզ սմբակների տակ պիտի տրորեին, և դա երևաց մյուս երկրների, Ուկրաինայի օրինակով։ Հայաստանը կարողացավ ապացուցել, որ «և-և»-ի մեխանիզմն ավելի ձեռնտու է»,- շեշտեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: