Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Էսպես լավ չէ, թող ավելի թանկացնեն ամեն ինչը, որ մեզ ծախենք՝ ապրենք. Երևանցիները բողոքում են վերջին թանկացումներից

67 total views, 1 views today

 

«Էսպես լավ չէ, թող ավելի թանկացնեն ամեն ինչը, որ մեզ ծախենք ու մի կերպ ապրենք»,- այսպես են արձագանքում երևանցիները վերջին թանկացումներին։ Մարդիկ նշում են, որ հնարավոր չէ այսպես ապրել, ստիպված են իրենց զրկել առաջին անհրաժեշտության ապրանքներից, մթերքներից։ «Ամբողջ օրը հեռուստացույցով լսում ենք, թե ինչպես են համեմատվում Գերմանիայի հետ, Ֆրանսիայի հետ, էնտեղ էլ են թանկացումներ լինում, բայց նաև մարդկանց աշխատավարձերը, թոշակներն ու նպաստներն են բարձրանում։ Ոչ թե մեր պես։ Թոշակ, նպաստ թողնում են նույնը ու ամեն օր ամեն ինչ թանկացնում են»,- ասաց մի թոշակառու կին։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ առկա վիճակը հնարավոր է փոխել միայն «ղեկավարության փոփոխության դեպքում»։

Քաղաքացիներից շատերն էլ նշում էին, որ ստիպված պետք է հարմարվել, մեր երկիրն է․ «Թան է՝ չեն ուտի, կնիհարեն»։