Առկա համակարգի պայմաններում հնարավոր չէ տարվա մեջ 4 ամիս ծառայել

33 total views, 1 views today

 

ԵՊՀ-ում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկմանը մասնակցում էր նաև ԵՊՀ գիտխորհրդի քարտուղար Մենուա Սողոմոնյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ուսանողների առաջարկին՝ 1․5 տարի ծառայության մոդելով, Մենուա Սողոմոնյանն ասաց, որ առաջարկը դեռ հում վիճակում է։

«Դեռևս որպես առաջարկ հստակ ձևակերպված չէ, որպեսզի կարողանանք դրա հետ հաշվի նստել և լուրջ մեկնաբանություն անել։ Եթե առաջարկն այն է, ինչ ես պատկերացնում եմ, որովհետև ես հիմա համոզված չեմ, որ հիմա ինչ-որ կարտաբերեմ, դրանով կարտացոլվի՞ ուսանողների ներկայացված առաջարկը, թե՞ ոչ։ Եթե վերաբերում է հետևյալին, որ 6 տարվա ընթացքում երկու-երկու ամիս ծառայության մեկնեն, տվյալ դեպքում ստացվում է, որ մեկ տարի են ծառայում։ Ես, անձամբ չլինելով ծառայած, ժամանակին օգտված լինելով տարկետման իրավունքից, ծանոթ չլինելով ռազմական գործին, բանակային կյանքին, չեմ կարող ասել՝ հնարավո՞ր է արդյոք 10 ամիս մեկ 2-2 ամսով զորակոչվելով, կարող է արդյունավետ ծառայություն իրականացնել, որոշակիորեն վարանում եմ այդ հարցում, խելքս չի կտրում, որ հնարավոր է էդպես, բայց չեմ էլ բացառում։ Ուսանողներն ասացին՝ հնարավոր է տարվա մեջ 4 ամսվա տարբերակը, բայց ՀՀ բարձրագույն կրթական համակարգում ուսումնական գործընթացի կազմակերպման առկա համակարգի պայմաններում հնարավոր չեմ համարում։ Ինչ վերաբերում է հեռակա ուսուցման համակարգում դա կազմակերպելուն, դա ևս չի լինում, թեև ուսանողները բուն ինտենսիվ ուսումնական պարապմունքներին այս համակարգում շատ ավելի քիչ ժամանակ են մասնակցում, բայց «ազատ ժամանակը» իրենց ուսումնական ինքնուրույն բեռնվածության հատվածն է»,- շեշտեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։