Դավիթաշենում բախվել են «Աթենք» ՍՊԸ-ի Ford Transit-ը եւ թիվ 57 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ը. վերջինս շրջվել է (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ եւ 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հ.-ի վարած Fօrd Transit մակնիշի 483 ԼP 61 համարանիշի եւ Երեւանի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մ.-ի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0887 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Газель-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Աղբյուրը հայտնում է, որ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ, սակայն ըստ մասնագետների, նշված խաչմերուկը հավասարազոր է, եւ աջից հարված ստացողը պետք է զիջի ճանապարհը։ Այս դեպքում՝ աջից հարված ստացել է մարդատար Газель-ը, հետեւաբար, նա պետք է զիջեր Ford Transit-ին։ Газель-ը քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դարձի բերվեց եւ տեղափոխվեց անվտանգ վայր։