Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

ՀԱՊԿ-ում չեն ցանկանում «զոհվել» հանուն Մոսկվայի

77 total views, 1 views today

Ռուսական մամուլի տեղեկացմամբ՝ Մինսկում երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի կուլիսներում ակտիվորեն քննարկվել է հատկապես ռազմաքաղաքական բլոկի խաղաղարար ներուժն օգտագործելու հարցը: Այս հարցը Մոսկվայի համար խիստ սկզբունքային է, որովհետև խաղաղապահ գործունեությունը կարող է կենսունակություն հաղորդել մոտիվացիայից զուրկ ՀԱՊԿ-ին:

Խաղաղապահ ուժեր ՀԱՊԿ շրջանակում գործում են 2007թ.-ից, սակայն գործնականում նրանց պոտենցիալը որևէ անգամ չի օգտագործվել՝ չնայած միացյալ շտաբի հավաստիացումներին, թե իրենք պատրաստ են կատարել ցանկացած հանձնարարություն աշխարհի ցանկացած թեժ կետում: Հարկ է արձանագրել, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը կարող է գործի դրվել պրոցեսուալ առումով բավականին բարդ գործընթացի արդյունքում: Նախ անհրաժեշտ է, որպեսզի նման որոշում կայացնեն բլոկի անդամ վեց երկրների ղեկավարները, հետո այդ որոշումը պետք է արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը:

Մոսկվայում մեծ ցանկություն ունեն, որպեսզի ՀԱՊԿ խաղաղարարները ներգրավվեն սիրիական գործընթացում: Դա մի կողմից՝ կբարձրացնի կազմակերպության միջազգային հեղինակությունը, մյուս կողմից՝ պատրանք կստեղծի, որ Սիրիայում Ռուսաստանի շուրջ ձևավորվել է կոալիցիա: Ամբողջ խնդիրն այն է, որ ՀԱՊԿ անդամ որևէ երկիր առայժմ պատրաստ չէ իր զինվորների կյանքն ու անվտանգությունը վտանգի տակ դնել Պուտինի կայսերական հավակնությունների համար: Եթե նույնիսկ ՀԱՊԿ-ում հարցի շուրջ կոնսենսուս ձևավորվի, ամենևին փաստ չէ, որ խաղաղապահ կոնտինգենտը կստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը, որովհետև ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, կկիրառի վետոյի իր իրավունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում Ռուսաստանի հիմնական դաշնակիցներից մեկն Իրանն է:

Մոսկվայում հիմա ակտիվորեն քննարկում են Սիրիայում ՀԱՊԿ առանձին երկրների, մասնավորապես՝ Հայաստանի և Ղազախստանի խաղաղապահների մասնակցության հարցը: Դրա համար ՄԱԿ-ի բանաձև չի պահանջվում, սակայն Մոսկվայի ցանկությանն ակնհայտորեն դիմադրում են Աստանայում և Երևանում: Չնայած եթե անգամ Երևանում տեղի տան Մոսկվայի ճնշումներին, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների՝ Սիրիայում հայտնվելուն կարող է ընդդիմանալ Թուրքիան, որը արաբական այդ երկրում Ռուսաստանի հիմնական գործընկերներից մեկն է:

Վլադիմիր Պուտինը շատ կցանկանար, որպեսզի ՀԱՊԿ խաղաղապահները հայտնվեին Դոնբասում: Դրանով, ըստ էության, կքողարկվեր ռուսական օկուպացիայի փաստը, սակայն Կիևում սկզբունքորեն ընդդիմանում են ցանկացած նախաձեռնության, որի հետևում Ռուսաստանն է կամ նրա հետ ասոցացվող որևէ կառույց:

ՀԱՊԿ-ը գագաթնաժողովից գագաթնաժողով մաշում է իր բովանդակային և ինստիտուցիոնալ ռեսուրսը՝ խորհրդանշելով ռուսական կայսրության վերածնման Պուտինի պլանի ֆիասկոն: