Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հակահայկական քարոզչությունը միայն ու միայն քաղաքական պատվեր է. Հակոբ Հակոբյան

77 total views, 2 views today

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ՀՀ-ի համար արտաքին քաղաքականության լուրջ հաղթանակ էր, որին նախկին խորհրդային ոչ մի երկիր չէր կարողացել հասնել:

Նա անդրադարձավ նաև համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանում հակահայկական պրոպագանդային: «Ինչպես ուզում են՝ թող գնահատեն, մենք քայլերը պետք է ուղղորդենք մեր երկրի շահերից ելնելով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մեր երկրի շահերի մեջ է մտնում նաև վարկային և գրանտային ռեսուրսների օգնությունը ԵՄ-ից:

Նա նշեց, որ այս օրերին ռուսական լրատվամիջոցներով հակահայկական քարոզչությունը միայն և միայն քաղաքական պատվեր է և ունի քաղաքական ենթատեքստ: