Սերժ Սարգսյանը անկեղծ չէր. հնարավոր է՝ ֆորս-մաժորային իրավիճակներ լինեն

19 total views, 1 views today

 

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը անկեղծ չէր, երբ Բրյուսելում հայտարարում էր, որ 2018 թվականին նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո պատկերացում չունի իր հետագա ծրագրերի մասին, թե արդյոք շարունակելո՞ւ է մնալ երկրի ղեկին, թե՞ ոչ։

«Հաստատ ինքն իր մեջ որոշում ունի, թե իրեն որտեղ է տեսնում 2018թ.-ի ապրիլից հետո, վստահաբար այդպես է։ Ուրիշ հարց, որ նա չէր կարող հստակեցնել, որ որոշել է, ենթադրենք, 2018-ին դառնալ վարչապետ, որովհետև բողոքի դժգոհության հնարավոր բացասական ալիքը գեներացվելու ժամանակ կունենար, և դրա դեմ ենթադրվող շարժումը 5 ամսվա ընթացքում բավականին կզարգանար։ Նրան պետք չէ ժամանակից առաջ դա ասել։ Երկրորդ տարբերակը. ենթադրենք, ինքը որոշել է ոչ մի պաշտոն չզբաղեցնել, և եթե հիմա ասի այդ մասին, նրա թիմում կսկսվի պառակտում, նրա թիմում կսկսեն նոր տեր փնտրել, ինչը նրան պետք չէ՝ նրա իշխանությունը կթուլանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբանը։

Նա ընդգծեց, որ եթե ֆորս-մաժորներ չլինեն, ամեն ինչ գծված սցենարով կգնա, բայց ֆորս-մաժոր հնարավոր է նաև ԵՄ համաձայնագրի հետ կապված. ՌԴ-ն դա կուլ չի տալու, փորձելու է ինչ-որ կերպ վնասել՝ դեղին քարտ ցույց տալով Հայաստանին, Սերժ Սարգսյանին։

Մանրամասները՝ տեսանյութում: