Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Վիզաների ազատականացման դեպքում ուղևորահոսքերը կավելանան. Գագիկ Եգանյան

85 total views, 2 views today

 

«Միգրացիոն հոսքերի վերաբերյալ տեղեկությունները ստացվում են հարցումների, հետազոտությունների միջոցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և հավելեց, որ իրատեսական չէ ամեն ամիս նման մեծածավալ աշխատանքների կատարումը:

Իսկ ինչ վերաբերում է ուղևորահոսքերին, ապա այդ մասին տեղեկություն ստացվում է ամեն օր: «Եթե 2017-ի ուղևորահոսքերի ծավալները համեմատենք 2016-ի հետ, ապա պետք է նշենք, որ Հայաստանից դուրս եկած ուղևորների թվի տարբերությունը Հայաստան մուտք գործածների հետ զգալիորեն կրճատվել է՝ գրեթե 35 տոկոսով կրճատվել է այդ բացասական մնացորդը»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի արդյունքում երբ ազատականացվի վիզաների տրամադրումը, արդյոք միգրացիոն հոսքերը չե՞ն մեծանա, մեր զրուցակիցն ասաց. «Ուղևորահոսքերը կավելանան: Դատելով մյուս երկրների փորձից՝ անշուշտ, վիզաների ազատականացման առաջին ամիսների ընթացքում նկատվում է աճ: Շատ կարևոր է բնակչությանն իրազեկել, որ սա այցելություններն է դյուրացնում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: