Արցախի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարությունը ուշացած է. ԼՂ ԱԺ պատգամավոր

19 total views, 1 views today

 

 

ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտին ԼՂ մասով ընդունված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» հայտարարությանը:

Ըստ որի՝ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Նրա խոսքով՝ այս հայտարարությունն ուշացած է: Ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև հիմա որևէ արձագանք չի եղել:

«Իմ անձնական կարծիքով՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ֆոնի վրա է եղել, որ ինչ-որ մի տեղ մտահոգություններ են ծնվել այդ կառույցի մոտ»,-հավելեց Արզիկ Մխիթարյանը:

Ամբողջությամբ՝ տեսանյութում: