Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են հայ, հույն, ասորի համայնքների հոգևոր առաջնորդները

61 total views, 1 views today

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն ընդունել է Թուրքիայի հույների հոգեւոր առաջնորդ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ին, ասորական ուղղափառ եկեղեցու փոխպատրիարք Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինին, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ Լեւոն Զեքիյանին ու այլ բարձրաստիճան հոգեւորականների, հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Հոգեւոր առաջնորդները սուրբծննդյան տոներից հետո հատուկ տոնական այցով շնորհավորել են Թուրքիայի հայ համայնքին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի փոքրամասնությունների առկա խնդիրներն ու հայկական, հունական, ասորական համայնքների փոխհարաբերություններն ու փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, սակայն հանդիպմանը չի ներկայացել: