Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Քննչական կոմիտեն հաստատեց սպորտային մրցումների մասնակիցներին կաշառելու հատկանիշներով քրգործի հարուցումը

83 total views, 1 views today

Քննչական կոմիտեն Ազգային անվտանգության ծառայությունից ստացել է արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպություններին կաշառելու հատկանիշներով հարուցված քրեական գործ, որը ուղարկվել է նախաքննության Լոռու մարզային քննչական վարչություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Ազգային անվտանգության ծառայությունից ստացել ենք Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն»,- նշեց Սոնա Տռուզյանը: