Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ողբալի վիճակ է. Բացարձակապես չի հետաքրքրում՝ ով է լինելու վարչապետ

51 total views, 1 views today

 

«Պարոն Ծառուկյանը նույնպես ք ննադատաբար է արտահայտվել, այնպես չէ, որ Ծառուկյանը գովացել է, մենք էլ քննադատում ենք: Այստեղ ընդամենը խոսքի ոճական տարբերություն կա, բայց մենք բոլորս էլ այն կարծիքին ենք, որ այսօր ՀՀ կառավարությունը պարզապես, բառի ուղղակի իմաստով, չի արդարացնում իրեն, և պարոն Ծառուկյանը նկատի ուներ, որ դուրս եկեք կյանք, մարդկանց հարցրեք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ այսօր ԱԺ-ում կառավարությանը տված գնահատականին՝ անցյալ տարի էիք լավ ապրո՞ւմ, թե՞ այս տարի:

Գևորգ Պետրոսյանը կիսում է Գագիկ Ծառուկյանի կարծիքը, որ անփոխարինելի մարդիկ չկան։ «Քաղաքականության մեջ, ինչ խոսք, չկան անփոխարինելիներ: Կան դժվար փոխարինելի մարդիկ, բայց ոչ մեկս անփոխարինելի չենք, խոսքը սրա մասին է»,- հավելեց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ իրեն բացարձակապես չի հետաքրքրում՝ ով է լինելու վարչապետ, եթե ժողովրդի վիճակը դարձյալ նույնն է մնալու. «Անկեղծ ասած՝ այս կառավարության հետ ես ոչ մի հույս չեմ կապում»։