Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հոնքը սարքելու տեղը, աչքը կարող են հանել, 3000 դրամով քաղաքացու դարդին դարման չեն անում

27 total views, 1 views today

«Ելք»-ի նախագիծը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կարող է հոնքը սարքելու փոխարեն, աչքը հանել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

«Վերցնենք մինչև 150 հազար աշխատավարձ ստացողների կոնտինգենտը, նրանց թիվը կազմում է մոտ 425 հազար մարդ, մի քիչ ավելի, այսինքն՝ ամբողջ աշխատուժի 71 տոկոսը։ Այս կոնտինգենտի պարենային ծախսը կազմում է իրենց ամբողջ եկամուտների, ծախսերի 80 տոկոսը։ Տեսնենք այն առաջարկը, որ մենք բերում ենք, նպաստո՞ւմ է, կկարողանա՞նք պարենային պահանջարկը բավարարել։ Ես ուրիշ թիվ էի ասում, Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գնաճը կազմում է 21․9 տոկոս, հետևաբար՝ եթե դուք և ես ստանում ենք 150 հազար դրամ, և այդ գումարի 80 տոկոսը կազմում է 120 հազար դրամ, իսկ գնաճը կազմել է 21․9 տոկոս, որպեսզի կարողանանք պարենային բավարարվածությունը ապահովենք, մենք պետք է կարողանանք այդ 120 հազար դրամի վրա առնվազն 21 տոկոս աճ տանք, այսինքն՝ փորձենք ավելացնենք, տվյալ դեպքում, մոտավորապես 24-25 հազար դրամ, այն առաջարկը, որ իրենք բերում են, կազմում է 3000 դրամ։ Հիմա տեսեք՝ 3000 դրամով, կոպիտ ասած, քաղաքացու դարդին դարման չեք անում, նրան անհամեմատ ավելի շատ է պետք։ Փոխարենը՝ բալանսավորված պետական բյուջեում ավելացնում եք ճեղք, եթե խոսքը գնում է 21․9 տոկոս գնաճի մասին, ապա դա 60 միլիարդն էլ է անցնում»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։