Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սերժ Սարգսյանի արհամարհանքը տեղին է, բայց Ալիևը պետք է նախազգուշացնող քարտեր ստանա

14 total views, 1 views today

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հարցազրույց է տվել «Արմինֆո» գործակալությանը, որում հնչեցրել է Ադրբեջանի «առաջարկները» Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո ժամանակաշրջանի համար:

Մուսաբեկովն Ադրբեջանում նախագահի ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշումը պայմանավորել է ղարաբաղյան կարգավորմամբ: Նա նշել է, որ Ադրբեջանը չի ցանկանում «կորցնել» ամառը և աշունը, և փորձում է արդեն ամռանը ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորման հասնել:

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ քիչ հավանական է, որ Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ամենամեծ կապն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ. «Եկեք չմոռանանք, որ Իլհամ Ալիևի համար իշխանության վերարտադրությունից ավելի կարևոր խնդիր չկա, և չի կարող իր՝ տարածքներ վերադարձնելու հետ կապված խոստումներն ավելի թանկ լինել։ Դրանք այս պահին էլ ուղղված են ներքաղաքական սպառմանը՝ նպատակ ունենալով հասարակությանը ցույց տալ, որ հիմա պատերազմ չկա, որովհետև խաղաղ կարգավորման հույս կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Քաղաքագետը նշում է. «ՀՀ նախագահի արհամարհանքն ու հեգնանքը այդ զառանցանքներին ինչ-որ չափով տեղին ու իմաստավորված էր՝ գուցե լուրջ պատասխանել պետք չէ, բայց պետք չէ թերագնահատել այդ հիմարությունները։ Մենք պետք է այս պահը օգտագործենք, որպեսզի միջազգային հանրությունը գնահատական տա՝ անթույլատրելիության հետ կապված։ Չափազանց կարևոր է, որպեսզի կանխվեն նմանատիպ հայտարարությունները, ու Ալիևը նախազգուշացնող քարտեր ստանա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։