Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հարկերի հավաքագրումներից հենց հիմա պետք է վերաբաշխում անել հասարակությանը. Սերգեյ Բագրատյան

33 total views, 1 views today

Հարկերի գերհավաքագրումը  հիմք է, որպեսզի  սոցիալական ծախսերի, գնողունակության  բարձրացման համար  մասհանում արվի բյուջեից։  Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Պետք է հենց հիմա  մասհանում կատարել, ոչ  թե ասել՝ մենք երեք տարի  հավաքագրենք մեծանա մեր հավաքագրումները, մեր բյուջեն մեծանա  հետո անդրադառնանք սոցիալական  խնդիրներին, սա  ճիշտ   քաղաքականություն չէ, միայն  բյուջեն  լցնելով չէ, պետք է  համարժեք  սոցիալական քաղաքականություն վարես, ճիշտ քաղաքացի ձևավորես, այլապես ինչ է ստացվում՝ մենք ունենք իքս գումար տնտեսության մեջ և քաղաքացիներ, որոնք տիրապետում են այդ իքս  գումարին,  իրենց գումարներով արտագաղթում են, իրենց գումարը   այլևս չի բավարարում նույն ծավալի ապրանք  և ծառայություններ ստանալու համար։ Հետևաբար պետք է հավաքագրումից, եթե նույնիսկ կոշտ հավաքագրում է,  մասհանում  անեն, լուրջ վերաբաշխեն  հասարակության մեջ »,-շեշտեց նա։

 

Մանրամասները՝տեսանյութում