Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Քոչարյանին հաջողվեց դա անել. Մարտի մեկին տաս զոհից ավելի է եղել

26 total views, 1 views today

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։ Փաստաբան, լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը նկատում է, որ մենք Մարտի մեկի մասին հիշում ենք մարտի մեկից մի փոքր առաջ, և մեր պարտությունների հիմնական պատճառն այն է, որ մենք խնդիրը բարձրաձայնում ենք այն ժամանակ, երբ գալիս է հաշվետվության օրը:

«Տաս տարի անց Մարտի մեկը արդիական է, կարծես, երեկ լիներ, տպավորությունը նույն տխուր տպավորությունն է: 2008-ը բեկումնային եղավ նաև իրավիճակի առումով: Ժողովուրդը հասկացավ, որ ըմբոստությունը ՀՀ-ում պատժելի արարք է, արտահայտվելը դեմոկրատիայի դրսևորում չէ, և կարող է օրը ցերեկով քո հանրապետության մեջ դու չունենաս անվտանգության երաշխիք, և պետությունը սանձազերծի այն, ինչ սանձազերծեց: Եվ վերջում էլ հասկացավ, որ հրապարակային տեղի ունեցող իրավիճակում, երբ բոլորը տեսան՝ ինչ է կատարվել, միայն վարույթ իրականացնող մարմինները և իշխանությունները չուզեցին տեսնել, թե ինչ է կատարվել, որովհետև չուզեցին տեսնել իրենց իսկ կողմից նախաձեռնած և իրականացրած անմարդկային վերաբերմունքը սեփական ժողովրդի դեմ: Մոտիվացիան, կարծում եմ, քաղաքական էր»,- ասաց փաստաբանը:

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Confrontation between police and the protesters near the Embassy of France in Armenia

Opposition holds a rally on the next day of the events taken place on March 1

The 6th anniversary of the dramatic events of March 1

Yerevan on the next day of the events of March 1

Yerevan on the next day of the events of March 1

Yerevan on the next day of the events of March 1