Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանի միջոցով ասում է՝ տեսեք, ինչ լավին ենք ճարել

29 total views, 1 views today

«Հանրային խորհրդի» անդամ Արշակ Սադոյանի խոսքերով՝ Արմեն Սարգսյանին ընտրելու է խորհրդարանական մեծամասնությունը, նա ուղղակի կախվածություն ունի Հանրապետական կուսակցությունից. «Բայց եթե դուք ուշադրություն դարձնեք՝ ընտրվող նախագահը 7 տարվա ժամկետ ունի, այս խորհրդարանը չորս տարուց պետք է փոխվի, իսկ նախագահը կարող է չփոխվել, ուստի նա հնարավորություններ ունի այդքան էլ չենթարկվել տվյալ պահի խորհրդարանական մեծամասնությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սադոյանը։

Մեր զրուցակիցն ընդգծում է. «Հանրապետական կուսակցությունը հստակ հասկանում է, որ սուտ խոսքերով ու միայն բառամթերքով հնարավոր չէ հայ ժողովրդի վրա ազդել, ու նույնիսկ չուզենալով փորձում են գտնել այնպիսի մի թեկնածու, որն ընդունելի կլինի բոլոր տեսակետներից։ Կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը փորձում է ասել՝ տեսեք, թե ինչ լավին ենք ճարել։ Եթե լավին են ճարել՝ դա, քիչ թե շատ, արդար է, չնայած կասկածում եմ, որ այդ նպատակով են արել»։

Սադոյանը հավելում է՝ չպետք է մեղադրել ՀՀԿ-ին նման թեկնածու առաջադրելու ցանկության համար. «Բայց ես չեմ կարծում, որ միայն այդ թեկնածուի լավ ու ընդունելի լինելը բավարար է մեր ժողովրդի համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։